ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
7 սննդամթերք քաղցկեղի դեմ պայքարելու համար. med.news.am
Գիտական հետազոտությունները երկար տարիներ շարունակ ապացուցել են, որ որոշ մրգեր, բանջարեղեն եւ այլ առողջարար մթերքներ կարող են պաշտպանել քաղցկեղից։
Արդյո՞ք դուք գիտեք, որ հնարավոր է ավելի բարձրացնել օրգանիզմի «ինքնապաշտպանությունը»։ Ապացույցներ կան, որ սիներգիա կոչվող որոշ սննդամթերքների համադրությունը, որում սննդարար նյութերը՝ վիտամինները, հանքային աղերը եւ ֆիտոքիմիկան նյութերը միասին ավելի լավ են «գործում», և կարող են դառնալ պաշտպանության հզոր միջոց քաղցկեղի դեմ, - ասում է հավաստագրված ընտանեկան բժիշկ Դավիթ Բրաունշտեյնը։
Օգտագործեք հետեւյալ հակաքաղցկեղածին հնարավորություններ ունեցող մթերքների համադրոթյունը։
- Լոլիկ եւ բրոկկոլի
Լոլիկը պարունակում է լիկոպին, А եւ С վիտամիններ, իսկ բրոկկոլին՝ բետա-կարոտին, իզոտիցիոնատներ եւ ինդոլներ, որոնցից յուրաքանչյուրն առանձին պայքարում է քաղցկեղի դեմ, իսկ դրանք միասին՝ հզոր հարված են շագանակագեղձի քաղցկեղին։ Իլլինոյսի համալսարանում կենդանիների վրա արված հետազոտությունները ցույց են տվել, որ լոլիկի եւ բրոկկոլիի համադրությունը ավելի արդյունավետ կերպով է կանխում շագանակագեղձի ուռուցքը, քան յուրաքանչյուր մթերքն առանձին-առանձին։ - Թեյ եւ կիտրոն
Թեյը պարունակում է շատ հակաօքսիդանտային պոլիֆենոլներ, այդ թվում նաեւ կատեխին եւ ֆլավոնոիդ։ Ըստ USDA-ի մեկ բաժակ կանաչ թեյն իր մեջ ներառում է այնքան քանակությամբ ֆլավոնոիդներ, որքան առկա է հինգ բաժակ կարմիր գինու կամ տասը խնձորի մեջ։ Կատեխինները, որոնք հզոր միջոցներ են հատկապես քաղցկեղի դեմ, շատ արագ են տարալուծվում աղե-ստամոքսային տրակտում եւ, որպես կանոն, մարսողությունից հետո կատեխինների ընդամենը 20%-ն է մնում օրգանիզմում։ Սակայն Պերդյու համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ եթե կանաչ թեյի մեջ ավելացվի նաեւ կիտրոն, ապա օրգանիզմում կպահպանվի կատեխինների 80%-ը։ - Կաղամբ եւ կիտրոն
Ցիտրուսային մրգերն ապահովում են մեծ քանակությամբ վիտամին C, իսկ մուգ տերեւներ ունեցող բանջարեղենը հարուստ է երկաթով։ «Երկու մթերքում առկա վիտամին C-ն նպաստում է օրգանիզմում երկաթի հեշտ յուրացմանը», - ասում է բժիշկ Բրաունշտեյնը։ - Տավարի միս եւ հազրեւարդ (ռոզմարին)
Երբ տապակվում են այն մթերքները, որոնք հարուստ են սպիտակուցներով (օրինակ, կարմիր միսը), ձեւավորվում են հետերոցիկլիկ ամիններ (ՀՑԱ) եւ հոտավետ պոլիցիկլիկ ածխաջրածիններ՝ (ՀՊԱ ) քաղցկեղածիններ, որոնք առաջացնում են քաղցկեղային որոշ փոփոխություններ ԴՆԹ-ում։ Միննեսոտայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ լավ տապակված միսը՝ անկախ տապակման ձեւից, մեծացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վտանգը 60%-ով, ինչպես նաեւ շագանակագեղձի, կրծքագեղձի եւ լյարդի քաղցկեղի վտանգը։ Հազրեւարդը պարունակում է հակաօքսիդանտներ՝ ռոզմարինային թթու, կարնոզոլ եւ կարնոզոլային թթու։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տապակելու համար նախատեսված կերակուրները հազրեւարդի հյութով մարինացնելով, մենք նվազեցնում ենք քաղցկեղածին քիմիական նյութերի քանակը։ Food Science ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ ասված է, որ հազրեւարդի բարձր կոնցենտրացիան նվազեցնում է քաղցկեղածին նյութերի քանակը ավելի քան 90%-ով։ - Քրքում եւ սեւ պղպեղ
Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ քրքումը՝ հնդկական ուտեստների հիմնական բաղադրիչը, ունի հակաքաղցկեղային եւ հակաբորբոքային հատկություններ շնորհիվ իր ակտիվ բաղադրիչի՝ քրքումինի։ Քրքումինը կանխում է ստամոքսի, լյարդի, թոքերի, եւ կրծքի քաղցկեղները։ Պեպերինը՝ սեւ պղպեղի կծու բաղադրիչը, կարող է առանցքային դեր խաղալ քաղցկեղը կանխարգելելու հարցում։ - Լոլիկ եւ ավոկադո
Լոլիկը հարուստ է լիկոպինով (հակաօքսիդանտ կարոտինոիդների խմբից): Մի հետազոտություն ցույց է տվել, որ շաբաթական սննդակարգում ներառելով 10 չափաբաժնից ավել լիկոպին, Ձեզ կհաջողվի նվազեցնել ընդհանուր քաղցկեղի վտանգը 35%-ով, իսկ շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղինը՝ 53%-ով։ «Ավոկադոյի ճարպը մեծացնում է կարոտենոիդների բիոառկայությունը լոլիկի մեջ», - ասում է բժիշկ Բրաունշտեյնը։ - Ելակ եւ վարսակ
Ամբողջական ձավարեղենը ներառում է հակաօքսիդանտներ, բայց վարսակը ամենից շատ պարունակում է ֆիտոքիմիական նյութեր, որոնք կօգնեն կանխել բորբոքումների առաջացումը օրգանիզմում։ Ելակը պարունակում է մեծ քանակությամբ էլլագաթթու, որը, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, քայքայում է որոշ քաղզկեղածին նյութեր եւ օգնում է կանխել թոքերի, կրծքագեղձի, միզապարկի, կերակրափողի եւ մաշկի քաղցկեղները։
12.05.2014
Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. fresher.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
Լավագույն միջոցը հազի դեմ
Գիտնականները հայտնել են երիկամային հիվանդությունների ժամանակ կոֆեինի օգտակարության մասին. РИА Новости
Սրտաբանները պարզել են սրտի համար ամենաօգտակար սննդակարգը. armeniamedicalcenter.am
Կանաչ թեյը և սուրճը կարող են փրկել դիաբետիկների կյանքը. РИА
Կակաոն անփոխարինելի մթերք է պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Սրտաբանները հայտարարել են սննդային յուղերից ամենաօգտակարը. armeniamedicalcenter.am
Աղիների քաղցկեղի դեմ լավագույն մթերքները. oncology.am
Մեղրն արդյունավետ հակաբորբոքային է
Սև թեյն օգնում է նիհարել. 168.am
Համեմունք հակաքաղցկեղային հատկություններով . 1in.am
Չիլի պղպեղը՝ քաղցկեղի դեմ. 1in.am
Ըմպելիք, որն օգնում է քաղցկեղի դեմ պայքարում. գիտնականներ. 1in.am
Օրական մեկ ձուն կաթվածի հավանականությունը նվազեցնում է 12 տոկոսով. news.am
Դիետոլոգներն անվանել են լյարդի համար ամենաօգտակար մթերքը. 168.am
Չրերի օգտագործումը պաշտպանում է քաղցկեղից. փորձագետներ. 1in.am
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն